Մեր մասին

Մեր մասին
Ով ենք մենք

Ավագյան փաստաբանական ընկերությունը Լոս Անջելեսում գործող իրավաբանական գրասենյակ է, որը մասնագիտացած է ներգաղթի իրավունքի, գույքի վնասների եւ մարմնական վնասվածքների ոլորտներում:
Մեր փաստաբանական գրասենյակի գլխավոր նպատակը իր վստահորդներին բարձրակարգ և պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայությունների մատուցումն է,որոնք ուղղված են նրանց իրավական անվտանգության ապահովմանն ու շահերի պաշտպանությանը:

Խորհրդատվության համար դիմեք մեզ՝ զանգահարելով +1 (805) 600-0006 կամ առցանց:

ԱՆՁՆԱԿԱԶՄ


Մեր անձնակազմը բաղկացած է բարձրակարգ պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք իրավունքի տարբեր բնագավառներում ունեցած իրենց գիտելիքների և փորձի հիման վրա մատուցում են մասնագիտացված իրավաբանական օգնություն:

Ավագյան փաստաբանական ընկերության թիմի անդամներն ընտրվում են մի շարք չափանիշների համաձայն, որոնցից են`

  • բարձր պրոֆեսիոնալիզմը
  • միջազգային փորձը
  • ազնվությունը
  • հետևողականությունը
  • բարձր պատասխանատվությունը
  • ոչ ստանդարտ իրավական խնդիրներին արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելու ունակությունը:

 

Թեհմինա Ավագյան

Լոս Անջելեսում գործող Ավագյան փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան:

Թեհմինա Ավագյանը փորձառու և բանիմաց փաստաբան է, ով ԱՄՆ-ում իր կրթությունը ստացել է Հարավարևմտյան իրավաբանական դպրոցում:
Թեհմինա Ավագյանը մասնագիտացած է ներգաղթի իրավունքի, գույքի վնասների եւ մարմնական վնասվածքների ոլորտներում և կենտրոնանում է ոչ ստանդարտ իրավական խնդիրների արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելու վրա ՝ միշտ պայքարելով իր պաշտպանյալի իրավունքների համար։
Ապաստան հայցողներին օգնելու Թեհմինայի ցանկությունը ձևավորեց նրա որոշումը՝ պրակտիկայի միջոցով փորձ ձեռք բերել այս ոլորտում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (ՄԱԿ ՓԳՀ): ՄԱԿ ՓԳՀ-ում Թեհմինան որոշեց, որ ապաստան հայցողներին օգնելը կլինի իր փաստաբանական պրակտիկայի տարբերակիչ հատկանիշը:

Որպես ներգաղթյալ՝ Թեհմինան հասկանում է Միացյալ Նահանգներում օրինական կարգավիճակ ստանալու կարևորությունը և օգնում է իր հաճախորդներին օրինական կարգավիճակ ստանալու հարցում:
Թեհմինա Ավագյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի, ապա մագիստրոսի կոչում։ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում և ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո շարունակել է իր իրավաբանի կարիերան և սովորելՀարավարևմտյան իրավաբանական դպրոցում։ 

Թեհմինա Ավագյանի նախկին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության կողմից նշանակված նոտար, փաստաբան մի շարք իրավաբանական ընկերություններում, վարկային բյուրոյի կորպորատիվ խորհրդատու, Մարդու իրավունքների միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր:
Թեհմինա Ավագյանը Կալիֆոռնիայում նաև լիցենզավորված անշարժ գույքի բրոքեր է, Ռիելթորների ազգային ասոցիացիայի՝ C.A.R.-ի անդամ:
Ամուսնացած է և ունի չորս երեխա։

Ռազմավարություն. Մենք միշտ գտնում ենք ձեր խնդրի լավագույն լուծումը ձեր իսկ կարիքների համաձայն

Անհապաղ բժշկական օգնություն.Մեր թիմը կօգնի ձեզ կապ հաստատել լավագույն բժշկական կենտրոնների հետ՝ վթարից հետո բուժօգնություն ստանալու նպատակով

Կարեկցանք-Նվիրում-Վստահություն. Մեր թիմը հասանելի է ձեզ համար ձեր գործի ամբողջ ընթացքում: Ձեր հարցերի պատասխանները կստանաք 24 ժամվա ընթացքում

Տեխնոլոգիաներ և ժամանակակից ենթակառուցվածքներ. Մենք օգտագործում ենք բարձրակարգ տեխնոլոգիաներ՝ առավելագույնի հասցնելու համար մեր աշխատանքի արդյունավետությունը

Անփոխարինելի ներկայացուցչություն. Մենք մեր հաճախորդներին վերաբերվում ենք հարգանքով և կարեկցությամբ՝ տրամադրելով բարձրակարգ իրավական ներկայացուցչություն

Թափանցիկություն. Մենք կներկայացնենք մեր գործողությունների ռազմավարությունը քայլ առ քայլ՝ Ձեր խախտված իրավունքի վերականգնմանն ուղղված

Անձնակազմ. Մեր իրավաբանական անձնակազմի ունի ավելի քան մի քանի տասնամյակի հավաքական փորձ

Բազմալեզու անձնակազմ. Մեր անձնակազմը իրավական ծառայություններ է մատուցում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով

Հասանելիություն. Մենք հասանելի ենք շաբաթվա յուրաքանչյուր օր և օրվա ցանկացած ժամի

Հատուկ ուշադրություն մանրուքների նկատմամբ

Ճիշտ մոտեցում. Մեր կգտնենք ձեր նպատակին հասնելու իրատեսական և հասանելի լավագույն միջոցը