Ապաստանի հարցազրույցի արագացում` Լոս Անջելեսի Asylum Office-ի պրակտիկան
04/09/2026 Ապաստանի դիմողների մոտ հաճախ առաջանում է հարց՝ կա՞ արդյոք իրական մեխանիզմ՝ արագացնելու հարցազրույցը USCIS-ում։ Ընդհանուր արագացման մեխանիզմներ Կա expedite request ներկայացնելու հնարավորություն։ Սովորաբար հիմքերն են՝ • լուրջ բժշկական խնդիրներ • հումանիտար պատճառներ • բացառիկ իրավիճակներ Սակայն դա իրավունք չէ, այլ լիովին կախված է USCIS-ի հայեցողությունից։ ❗️San Francisco-ում նման դիմումները հազվադեպ են բավարարվում։ Standby List Լոս Անջելեսում կիրառվում է Standby List մեխանիզմը։ Սա իրավունք չէ, այլ՝ • ընդգրկումը՝ ըստ հայեցողության • մերժումը չի բողոքարկվում • հնարավոր է հեռացում ցանկացած պահի Նպատակ Լրացնել ազատված ժամերը։ Դիմորդը կարող է ստանալ հարցազրույցի հրավեր ավելի շուտ։ Պետք է պատրաստ լինել ներկայանալու 24 ժամում։ Պահանջներ • հասանելի լինել հեռախոսով • արագ արձագանքել • պահել թարմ ու ճշգրիտ տվյալներ • պատրաստ լինել ցանկացած պահի Գործի պահանջներ • A-number • G-28 (եթե առկա է իրավական ներկայացուցչություն) • ճիշտ հասցե • հեռախոսահամար • I-589 • բոլոր փաստաթղթերը պատրաստ վիճակում Հեռացման հիմքեր • մերժում • չներկայանալ • անհասանելիություն • սխալ տվյալներ • բիոմետրիայի բացակայություն • փոփոխություններ Եզրակացություն Սա հերթի կառավարման գործիք է, ոչ թե արագացված ընթացակարգ։ Տեղեկատվությունը կրում է ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։