Եթե դուք վնասվել եք ուրիշի անփութության հետևանքով, դուք արժանի եք արդար փոխհատուցման, այլ ոչ թե հավելյալ սթրեսի, ուշացումների կամ ապահովագրական ընկերությունների ճնշման։ Avagyan Law Firm-ում մենք վճռականորեն պաշտպանում ենք տուժածների իրավունքները և պայքարում առավելագույն ֆինանսական փոխհատուցման համար։
Մարմնական վնասվածքների գործերի համար Դուք ոչինչ նախօրոք չեք վճարում. մենք վճարվում ենք միայն հաղթող գործի դեպքում։
Մենք պաշտպանում ենք ավտովթարների՝ ներառյալ rideshare պատահարների արդյունքում տուժածների իրավունքներն ու շահերը։ Մեր պրոֆեսիոնալ թիմը զբաղվում է ապահովագրական ընկերություններին ներկայացվող պահանջներով և պատասխանատվության հարցերով, որպեսզի Դուք կենտրոնանաք ձեր վերականգնման վրա։
Գույքի և շինությունների սեփականատերերը պարտավոր են ապահովել անվտանգ միջավայր։ Եթե դուք վնասվել եք ոչ ապահով պայմանների պատճառով, մենք այստեղ ենք մեղավոր կողմերին պատասխանատվության ենթարկելու և արդար փոխհատուցում ստանալու համար։
Շան կծածը և կենդանիների հարձակումները կարող են առաջացնել լուրջ ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ։ Մենք օգնում ենք ստանալ փոխհատուցում բժշկական ծախսերի, ցավի և երկարաժամկետ հետևանքների համար։
Հետիոտնները ճանապարհի ամենախոցելի մասնակիցներից են։ Մենք ներկայացնում ենք հետիոտներին, որոնք վնասվել են անփույթ վարորդների պատճառով՝ օգնելով ստանալ փոխհատուցում բժշկական ծախսերի, եկամտի կորստի, ցավի և երկարաժամկետ վնասների համար։
Հեծանվորդներն ու մոտոցիկլավարները հատկապես խոցելի են ճանապարհին։ Մենք ակտիվորեն պայքարում ենք ապահովագրական կողմնակալության դեմ՝ պաշտպանելու ձեր իրավունքները։
Նույնիսկ եթե մեղավոր վարորդը փախչում է դեպքի վայրից, դուք կարող եք ունենալ իրավական տարբերակներ։ Մենք ուսումնասիրում ենք փոխհատուցման բոլոր հնարավոր ուղիները։