Ինչպե՞ս պատրաստվել ICE check-in-ին
04/10/2026 ICE կամ ISAP check-in-ը պարտադիր ընթացակարգ է։ 2025–2026 թվականներին արձանագրվել է նման այցելությունների ընթացքում ձերբակալությունների աճ։ ❗️Խուճապի մատնվելու կարիք չկա. սա պարզապես նշանակում է, որ անհրաժեշտ է նախապես և պատասխանատու կերպով պատրաստվել։ ICE check-in-ը պարտադիր հանդիպում է օֆիցերի հետ, եթե անձը գտնվում է removal proceedings-ում, ազատվել է parole-ով, գտնվում է վերահսկողության տակ կամ ընդգրկված է ISAP-ում։ ⏩Այցի նպատակը ստուգելն է պայմանների պահպանումը, հասցեն և ներգրավվածությունը ներգաղթային գործընթացում։ Ձերբակալությունը հնարավոր է, սակայն որոշումը ընդունվում է ըստ իրավիճակի։ Պետք է վերցնել ինքնությունը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր՝ անձնագիր կամ ID, ICE փաստաթղթեր (I-220A / I-220B), NTA, I-94։ Եթե ունեք ակտիվ գործ, կարևոր է ունենալ asylum դիմումի հաստատում (I-589), receipt notice-ներ և դատական փաստաթղթեր։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս աղբյուրին՝ https://asaptogether.org/ru/faqs-ice-isap/ Նյութը կրում է ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։