ԱՄՆ ներգաղթային նորություններ` 2026 թվականի ապրիլի սկիզբ
04/02/2026 Մասաչուսեթսի դատարանը սահմանափակել է DHS-ի գործողությունները parole-ի վերաբերյալ (CBP One օգտվողների համար) Մասաչուսեթսի դաշնային դատարանը քննեց հայցը DHS-ի դեմ՝ կապված CBP One հավելվածով մուտք գործած անձանց parole-ի դադարեցման փորձերի հետ։ DHS-ը պնդում էր, որ հնարավոր է դադարեցնել parole-ը առանց յուրաքանչյուր գործի անհատական դիտարկման։ Դատարանը նշեց, որ այս մոտեցումը հակասում է օրենքին։ • parole-ը կարգավորվում է INA § 212(d)(5)-ով և պահանջում է անհատական գնահատում • չի կարելի դադարեցնել կարգավիճակը ամբողջ խմբերի համար • պետք է պահպանվի սահմանված ընթացակարգը Դատարանը արգելեց այս մոտեցումը և պարտավորեց վերականգնել կարգավիճակը։ Գերագույն դատարանը քննարկում է ծննդով քաղաքացիության հարցը 2026 թվականի ապրիլի 1-ին դատարանը լսեց կողմերի փաստարկները։ Վարչակազմը պնդում է, որ քաղաքացիությունը չպետք է տրվի, եթե ծնողները՝ • չունեն կարգավիճակ • կամ ժամանակավոր են Դատարանը հղում արեց Wong Kim Ark գործին։ Վերջնական որոշում դեռ չկա։ Արդարադատության նախարարությունը ընդլայնում է քաղաքացիությունից զրկելու գործերը Քննվում են դեպքեր, երբ քաղաքացիությունը ստացվել է խախտումներով։ • փաստերի թաքցում • կեղծ տվյալներ Բավարարման դեպքում քաղաքացիությունը չեղարկվում է։ Գլխավոր դատախազի փոփոխություն Թրամփը ազատել է Փեմ Բոնդիին։ Ժամանակավոր նշանակվել է Թոդ Բլանշը։ Տեղեկատվությունը չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։