acc toolbox
color contrast
text size
highlighting content
zoom in
learn more about  toolbox
Հանդիպում

ԱՄՆ ներգաղթային նորություններն այսօր

ԱՄՆ ներգաղթային նորություններն այսօր

03/24/2026 Գերագույն դատարանը դիտարկում է՝ կարելի՞ է արդյոք ապաստան խնդրել սահմանին։ 🔗 https://www.reuters.com/legal/government/us-supreme-court-weigh-trumps-power-limit-asylum-processing-2026-03-24/ Դատարանը քննարկում է առանցքային հարց՝ ունի՞ արդյոք մարդը ապաստան հայցելու իրավունք, եթե նա գտնվում է սահմանային անցակետում, բայց դեռևս մուտք չի գործել ԱՄՆ Եթե դատարանը սատարի վարչակազմի մոտեցումները՝ • սահմանապահները կարող են չընդունել դիմումները • մարդկանց կարող են հետ վերադարձնել առանց ընթացակարգի Եթե Գերագույն դատարանի սատարի 9-րդ շրջանի դատարանի մոտեցումը․ • բավական է ներկայանալ անցակետում • ապաստան հայցելու իրավունքը պահպանվում է ✈️ ICE-ը օդանավակայաններում 🔗 https://www.reuters.com/world/us/trump-deploys-ice-agents-assist-tsa-us-airports-2026-03-22/ Մարտի 23-ից ICE-ը աշխատում է օդանավակայաններում՝ TSA-ի հետ միասին։ Ինչ է սա նշանակում․ • փաստաթղթերը կարող են ստուգվել DHS-ի տվյալների բազաների միջոցով • արտաքսման հրամանի կամ նախորդ արտաքսման (prior removal) հրամանի առկայության դեպքում կարող են ձերբակալել • առանց մուտքի պաշտոնական ստուգման (inspection) մուտք գործած անձանց կարող են ուղարկել լրացուցիչ ստուգման Սա զանգվածային ստուգում չէ, բայց եթե Ձեր պատմության մեջ կան խնդիրներ, դրանք կարող են հայտնաբերվել օդանավակայանի ստուգման ընթացքում։ 📉 Օրինական ներգաղթը նվազում է 🔗 https://www.washingtonpost.com/business/2026/03/22/trump-legal-immigration-visas/ ԱՄՆ-ում տրվել է 250,000-ով պակաս վիզա։ Ի՞նչ է փոխվել․ • ավելի հաճախ կիրառվում է 221(g) ընթացակարգը • ստուգվում են սոցիալական ցանցերը • հարցազրույցների ժամանակ տալիս են ավելի շատ հարցեր Մերժումները ավելի հաճախ են լինում, եթե՝ • ճանապարհորդության նպատակը հստակ չէ • կան անհամապատասխանություններ դիմումի և պատասխանների միջև • եկամտի աղբյուրը հաստատված չէ • սոցիալական ցանցերում կան կասկած առաջացնող հրապարակումներ 🧑‍⚖️ Լրագրող Estefany Rodríguez Flórez-ի գործը 🔗 https://www.theguardian.com/us-news/2026/mar/19/journalist-detained-ice-released Լրագրող Estefany Rodríguez Flórez-ը ավելի քան երկու շաբաթ գտնվել է կալանքի մեջ։ Նա ուներ աշխատանքի թույլտվություն և ապաստանի ընթացիկ (pending asylum) դիմում։ Նրա փաստաբանները կապում են ձերբակալությունը նրա՝ ԱՄՆ ներգաղթային քաղաքականության քննադատության հետ։ 🏛 Ֆլորիդայի շերիֆները դեմ են առանց քրեական անցյալի մարդկանց արտաքսմանը 🔗 CBS News: https://www.cbsnews.com/miami/news/florida-sheriffs-criticize-federal-mass-deportation-desantis-trump/ Ֆլորիդայում մի քանի շերիֆներ հանդես են եկել ընդդեմ այն միգրանտների արտաքսման, որոնք չունեն քրեական անցյալ։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր դատված չեն, սակայն ընդգրկվում են խստացված վերահսկողության ընդհանուր քաղաքականության մեջ։ Նրանք առաջարկում են այլընտրանքներ՝ • տուգանքներ • անգլերեն լեզվի պարտադիր ուսուցում • սոցիալական որոշ նպաստների սահմանափակումներ