Նոր վճարներ ապաստանի դիմումների և աշխատանքի թույլտվությունների համար
ԱՄՆ-ում ներդրվել են պարտադիր պետական վճարներ ապաստանի դիմումների և աշխատանքի թույլտվությունների համար։ Այս վճարները խիստ վերահսկվում են։
⚠️ Եթե վճարը չի վճարվում ճիշտ ձևով կամ ժամանակին, դիմումը կարող է՝ • մերժվել, • մերժվել առանց քննության, • կամ գործը կարող է կարճվել, նույնիսկ եթե ձեր գործը ուժեղ է։
⸻
1️⃣ ԱՊԱՍՏԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐ - ՆԵՐԳԱՂԹԻ ԴԱՏԱՐԱՆ
Գումար` $102 յուրաքանչյուր ապաստանի դիմումի համար
Ով պետք է վճարի՝ • այն անձինք, որոնց ապաստանի դիմումը ներգաղթի դատարանում քննվում է արդեն ավելի քան 1 տարի
Երբ՝ • դատավորը կարող է պահանջել վճարումը ցանկացած ժամանակ
Ժամկետ՝ • դատավորը կարող է սահմանել շատ կարճ ժամկետ (նույնիսկ 1 օր)
Վճարից ազատում՝ ❌ նախատեսված չէ
⚠️ Եթե վճարը չի վճարվում դատավորի սահմանած ժամկետում, ապաստանի գործը կարող է կարճվել կամ մերժվել։
Ինչպես վճարել՝
• առցանց վճարում ներգաղթի դատարանի կայքի միջոցով • ընտրեք՝ “Court - Form I-589 - Annual Asylum Fee” • պահպանեք վճարման կտրոնը և Payment Tracking ID-ն • փոխանցեք դրանք Ձեր փաստաբանին
⸻
2️⃣ ԱՊԱՍՏԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐ - USCIS
Գումար` $102
Ով պետք է վճարի` • ապաստան հայցողները, որոնց գործը USCIS-ում քննվում է ավելի քան 1 տարի
Վճարման ժամկետ` • սովորաբար 30 օր
Վճարից ազատում` ❌ նախատեսված չէ
Ինչպես ստուգել՝ արդյոք վճարումը պարտադիր է
• այցելեք USCIS կայքը տարեկան վճարը կատարելու համար • մուտքագրեք՝ ձեր A-Number-ը ապաստանի դիմումի receipt number-ը
• եթե վճարումը պարտադիր է, կհայտնվի “Pay and Submit” կոճակը
Ինչպես վճարել՝
• առցանց՝ կրեդիտ քարտով դեբիտ քարտով ԱՄՆ բանկային հաշվից
• պարտադիր պահպանեք Agency Tracking ID-ն և վճարման կտրոնը
⸻
3️⃣ ԱՊԱՍՏԱՆԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՎՃԱՐ
(Form I-589)
Գումար՝ $100
Կիրառվում է՝ • բոլոր նոր ապաստանի դիմումների համար
Վճարից ազատում՝ ❌ նախատեսված չէ
Ապաստանի դիմումի ներկայացումը USCIS-ին
• վճարումը կարող է կատարվել՝ առցանց, կամ ներառվել փոստով ուղարկվող փաթեթում
⚠️ Առանց վճարման USCIS-ը կվերադարձնի դիմումը։
Դիմումի ներկայացում ներգաղթի դատարան
• դիմումը ներկայացնելուց առաջ վճարեք $100
• Form I-589-ին կցեք վճարման կտրոնը
⚠️ Առանց կտրոնի դատարանը կարող է մերժել դիմումը։
⸻
4️⃣ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (EAD)
Ապաստանի հիմքով
Առաջին աշխատանքային թույլտվություն՝ • $560 • ❌ վճարից ազատում չկա
Երկարաձգում՝ • $745 - առցանց • $795 - փոստով
Փոխարինում (կորստի / գողության դեպքում)՝ • $470 - առցանց • $520 - փոստով
⚠️ Սխալ վճարված գումարը կարող է հանգեցնել դիմումի մերժման և վերադարձի։
Վավերականության ժամկետ` • ապաստանի հիմքով աշխատանքի թույլտվությունները գործում են 18 ամիս
⸻
❗ ԿԱՐԵՎՈՐ
Դուք պարտավոր եք՝ • պարբերաբար ստուգել ձեր փոստը և էլեկտրոնային ծանուցումները • ժամանակին վճարել բոլոր պարտադիր վճարները • պահպանել վճարման հաստատումները
⚠️ Այս պահանջների խախտումը կարող է լրջորեն վնասել Ձեր գործին։
⸻
ℹ️ Տրված ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է միայն տեղեկատվական նպատակներով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։