acc toolbox
color contrast
text size
highlighting content
zoom in
learn more about  toolbox
Հանդիպում

Նրանց համար, ովքեր ստացել են ապաստան և պատրաստվում են ներկայացնել I-485

Նրանց համար, ովքեր ստացել են ապաստան և պատրաստվում են ներկայացնել I-485

04/14/2026 2025 թվականի օգոստոսին USCIS-ը հայտարարեց, որ վերադառնում է գրին քարտի դիմումների ավելի խիստ ստուգման չափանիշներին։ Մեր փորձից ելնելով՝ լրացուցիչ ստուգումները հաճախ առաջանում են հետևյալ դեպքերում՝ • անհամապատասխանություններ I-485 ձևի և նախկինում ներկայացված ձևերի միջև • սխալներ կամ տարբերություններ հասցեների, ճանապարհորդությունների կամ ընտանեկան տվյալների մեջ • ապաստան ստանալուց հետո այցելություններ հետապնդման երկիր • քրեական անցյալ կամ admissibility-ին առնչվող այլ գործոններ • փոփոխություններ, որոնք չեն արտացոլվել կամ բացատրվել դիմումում Նույնիսկ փոքր անհամապատասխանությունները կարող են բերել լրացուցիչ ստուգման կամ հարցազրույցի։ Մեր պրակտիկայում I-485 ներկայացնելուց առաջ մենք միշտ իրականացում ենք համեմատում ապաստանի գործի նախկինում մուտքագրված նյութերի հետ։ Մինչ ներկայացնելը կարևոր է՝ • համոզվել, որ տվյալները համընկնում են նախկին դիմումների հետ • ճիշտ լրացնել հասցեների և ճանապարհորդությունների պատմությունը • նախապես պատրաստել բացատրություններ ցանկացած փոփոխության համար ❗️USCIS-ը համադրում է ընթացիկ դիմումը արդեն առկա տվյալների հետ։ ⸻ Տեղեկատվությունը ընդհանուր բնույթ ունի և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։