Աշխատավայրում ICE ստուգումների մասին՝ ինչ պետք է իմանան աշխատողները և գործատուները
04/01/2026 Եթե ICE-ի աշխատակիցները գալիս են շինհրապարակ, ռեստորան կամ գրասենյակ ստուգման, գործատուի և աշխատողների հետագա գործողություններն ունեն իրավական հետևանքներ։ Առաջին կարևոր հարցը՝ ինչ նպատակով են նրանք եկել և ինչ փաստաթղթեր են ներկայացնում։ Դրանից կախված է հետագա գործողությունների ընթացքը։ Գոյություն ունի երկու հիմնական սցենար՝ 1. Գործատուի փաստաթղթերի աուդիտ Սովորաբար սկսվում է I-9 ձևերի վերաբերյալ Notice of Inspection-ով։ Այս դեպքում գործատուն պարտավոր չէ անմիջապես տեղում տրամադրել փաստաթղթերը։ Ըստ ընթացակարգի՝ ICE-ը հանձնում է Notice of Inspection, որից հետո գործատուն ունի առնվազն 3 աշխատանքային օր՝ I-9 ձևերը և պահանջվող փաստաթղթերը տրամադրելու համար։ Քալիֆոռնիայում գործատուն պարտավոր է 72 ժամվա ընթացքում տեղեկացնել աշխատողներին ստուգման մասին։ 2. Կոնկրետ անձի ձերբակալություն Եթե ICE-ը որոնում է կոնկրետ անձի, սա արդեն իրավապահ գործողություն է, ոչ թե ստուգում։ Հիմք կարող են լինել Form I-200 կամ գործող removal order-ը։ Ոչ հանրային տարածքներ մուտք գործելու փորձերի մասին Քալիֆոռնիայում գործատուն իրավունք չունի թույլ տալ ներգաղթային գործակալներին մուտք գործել ոչ հանրային տարածքներ առանց դատարանի օրդերի։ Այսպիսի տարածքներ են համարվում շինհրապարակները, պահեստները և ներքին սենյակները։ Կարևոր է՝ Administrative warrant (օր.՝ Form I-200) չի տալիս մուտքի իրավունք։ Միայն դատական օրդերն (judicial warrant) է տալիս այդ իրավունքը։ Ինչ պետք է անի գործատուն Եթե ICE-ը գալիս է աշխատավայր՝ • հանգիստ պարզել այցի նպատակը • պահանջել ներկայացնել փաստաթղթեր • պարզել՝ կա արդյոք դատական օրդեր • չթույլատրել մուտք ոչ հանրային տարածքներ առանց օրդերի • չտրամադրել փաստաթղթեր օրենքով չսահմանված կարգով • անմիջապես կապ հաստատել իրավաբանի հետ Եթե աշխատակիցը ձերբակալվում է, գործատուն պետք է տեղեկացնի նրա հարազատներին (եթե կան համապատասխան տվյալներ և թույլտվություն)։ Ինչ չպետք է անի գործատուն Արգելվում է՝ • թաքցնել աշխատակցին կամ օգնել նրան հեռանալ • տալ կեղծ տեղեկություններ • փոխանցել աշխատողների տվյալներ առանց իրավական հիմքի • թույլ տալ մուտք ոչ հանրային տարածքներ առանց օրդերի • պատասխանել աշխատողների ներգաղթային կարգավիճակի մասին հարցերին Սխալ գործողությունները կարող են դիտվել որպես խոչընդոտում կամ պատսպարում (harboring) (8 U.S.C. § 1324)։ Մենեջերի կամ պատասխանատուի դերը Մենեջերը պարտավոր չէ միջնորդ լինել։ Նրա պարտականություններն են՝ • չխոչընդոտել ֆիզիկապես • չտալ մուտքի թույլտվություն • չտրամադրել փաստաթղթեր առանց հիմքի • չտրամադրել տեղեկատվություն առանց անհրաժեշտության • տեղեկացնել ղեկավարությանը և իրավաբանին • արձանագրել տեղի ունեցողը Աշխատողի իրավունքները Աշխատողն իրավունք ունի՝ • լռելու • չպատասխանել կարգավիճակի մասին հարցերին • չստորագրել անհասկանալի փաստաթղթեր • չստորագրել voluntary departure առանց իրավաբանի հետ խոսելու • խոսել իրավաբանի հետ • չտալ անձնական իրերի խուզարկման համաձայնություն Գործնականում կարևոր է՝ • չփորձել փախչել • չտալ կեղծ տեղեկություն • չցուցադրել կեղծ փաստաթղթեր • պահանջել կապ հաստատել իրավաբանի կամ հարազատի հետ ⸻ Տեղեկատվությունը ներկայացված է ընդհանուր նպատակներով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։